ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շատերը քաղցր կյանք էին սպասում, «ինչպես Փարիզում». Պուտին

Խորհրդային Միության փլուզումից հետո շատերին թվում էր, թե կսկսվի կյանք «ինչպես Փարիզում»։

 

 «... բայց այնտեղ մշակութային օրենսգիրքն այլ է՝ «բոլորովին մեր մշակույթը չէ», - ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

«Խորհրդային Միության փլուզումից հետո մեզանից շատերին թվում էր, թե հիմա քաղցր կյանք է սկսվելու… մենք կապրենք այնպես, ինչպես Փարիզում կամ մեկ այլ տեղ, թեև հիմա պարզվում է, որ շատերը չեն ցանկանում ապրել այնպես, ինչպես Փարիզում։  Կարծում էին, որ այնտեղ լավ է, բայց իրականում այնտեղ մշակութային օրենսգիրքն այլ է»,- ասել է Պուտինը այսօր զինվորական հատուկ գործողության մասնակիցների մայրերի հետ հանդիպմանը։


Վլադիմիր Պուտինը նաև ասել է, որ ամեն օր ՌԴ պաշտպանության նախարարության հետ հանդիպումների ժամանակ հարցեր է բարձրացնում զորքերի համար արվող մատակարարումների վերաբերյալ։  

 

Բացի այդ, ՌԴ ղեկավարը հավելել է, որ գերատեսչությունը փորձում է բանակին հնարավորինս արդյունավետ համազգեստ մատակարարել՝ հաշվի առնելով տարվա եղանակը։

Քաղաքականություն

Պատահարներ