Հասարակություն
Բայդենը ամբողջական բուժզննում կանցնի
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է մինչև 2022 թվականի վերջը կանոնավոր բուժզննում անցնել, գրում է РИА Новости-ն։
Ամերիկացի առաջնորդը լրագրողների հարցերին ի պատասխան ասել է, որ բուժզննման մի մասն արդեն ավարտվել է, ամբողջական արդյունքները նա կստանա մինչև տարեվերջ։
«Ի՞նչ եք կարծում, դա ինձ պե՞տք է»,- պետության ղեկավարը կատակով հարցրել է մամուլին։
Նոյեմբերի 20-ին ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը նշեց իր ծննդյան 80-ամյակը։ Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը հայտնել էր, որ նախագահի բուժզննման արդյունքները կհրապարակվեն։ Նա հավելել է, որ Բայդենը առողջական խնդիրներ չունի։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վեոլիա ջուրը պետքա դատվի, իհարկե եթե մենք չլռենք. Փառանձեմ Ոսկանյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները բերման են ենթարկել վարորդի վրա շիշ նետած կնոջը
1.0