Չավուշօղլուն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել Իրանի և Վենեսուելայի նավթի ու գազի պատժամիջոցները

Իրանի եւ Վենեսուելայի նավթի ու գազի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները պետք է չեղարկվեն, եթե աշխարհը ցանկանում է, որ նավթի գները նվազեն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ պատժամիջոցները պետք է չեղարկվեն, եթե աշխարհը ցանկանում է, որ նավթի գները նվազեն, խնդիրը չի կարող լուծվել «մեկ երկրի (Սաուդյան Արաբիայի) սպառնալիքով»:

«Ամբողջ աշխարհը վենեսուալական նավթի եւ բնական գազի կարիք ունի։ Իրանական նավթի վրա նույնպես էմբարգո է գործում։ Եթե ուզում եք, որ նավթի գները նվազեն, չեղարկեք պատժամիջոցները», - կոչ է արել նա։

 

Քաղաքականություն

Պատահարներ