Հասարակություն
Արցախում վթարի են ենթարկվել Թուրքիայի նախկին վարչապետն ու մի պատգամավոր
Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը վթարի է ենթարկվել Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում, Twitter-ում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆախրեդդին Քոջան։
Մեքենան, որում եղել են Բինալի Յըլդըրըմը, նրա թիկնապահն ու պատգամավոր Շամիլ Էյրիմը, վթարի է ենթարկվել Զանգիլանի (Կովսական) օդանավակայանի ճանապարհին։ Երեքն էլ ուղղաթիռով տեղափոխվել են Բաքու։
Երեքի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նշվում է, որ ժամեր անց դուրս կգրվեն հիվանդանոցից:
Նմանատիպ հոդվածներ
Ըստ ԵՄ-ի` ո՞ր ժամանակահատվածի քարտեզներով պետք է իրականացվի սահմանազատումը. Տոյվո Կլաարի հարցազրույցը
Ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմն առաջադրվել է Օսկարի
Ադրբեջանը խոչընդոտում է որոնողական աշխատանքների իրականացմանը. ՊՆ
Կիևի ռեժիմը սադրանք է նախապատրաստում` փոքր հզորության միջուկային զենքի կիրառմամբ. ԶԼՄ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0