Թող ոչ ոք չմտածի, թե մենք էնքան ենք թուլացել, որ հեսա սկուտեղի վրա մատուցելու ենք միջանցքը․ ՔՊ պատգամավոր

 «Նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրում կա ընդամենը 9-րդ կետ, որտեղ որ խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին:  Բայց, արի ու տես ադրբեջանցիներիը սրտները ոչ թե ճանապարհ, այլ միջանցք է ուզում: Բայց ծոծորակները կտեսնեն ադրբեջանցիք, բայց միջանցք կյանքում չեն ստանա, միջանցք չունենք իրանց տալու, բայց այ ճանապարներ ունենք»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի շուրջ քննարկումներին, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, ընդգծելով.

-Ավելին ասեմ, այդ ճանապարհներն էլ, որ տալու ենք մենք ենք հսկելու, ինչքան ուզում են թող գան անցնեն, գնան-գան, բայց ճանապարհների հսկողությունը ՀՀ-ն չի տալու ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ ռուսներին, ո՛չ ամերիկացիներին: Մենք անկախ, ինքինշխան երկիր ենք ու մենք ենք մեր անվտանգությունը հսկելու ապաշրջափկված ճանապարհների վրա: Թող ոչ մի գերտերություն հանկարծ չմտածի, թե մենք էնքան ենք թուլացել, որ հեսա սկուտեղի վրա մատուցելու ենք միջանցքը`չի լինելու նման բան: Հետո մի բան ասեմ, էս պահին ՀՀ-ում երեք մաքսային կետ կա դրված, բայց Ադրբեջանը էդ մաքսային կետերով ոչ մի շարժում չարեց, հիմա մի հատ էլ մաքսային կետ կդնենք Զանգեզուրում` ոչ մի խնդիր, թող բարի լինեն գնան էդ մաքսային կետով գան-գան, մենք ճանապարհ ենք տալիս, ոչ թե միջանցք:

 

-Կասե՞ք ճանապարհի ու միջանցքի տարբերությունը, որն է:

-Միջանցքի դիպուկ օրինակը հենց Լաչինի միջանցքն է, որի հսկողությունը մնացել էր Ռուսաստանի վրա, ռուսական զորքերն են հսկել, ճիշտա միջանցքի փոփոխություն եղավ անօրինական ձեւով: Իսկ ինչ վերաբերում է Զանգեզուրին, հա էլի ենք ասում լինելու է ճանապարհ, որտեղ հսկողությունը պետք է իրականացնեն ՀՀ անվտանգության ծառայությունները, այսինքն տեղադրվելու են բացառապես հայկական մաքսակետեր, որպեսզի մենք հսկողություն սահմանենք, թե ինչ բեռներ են գնում-գալիս, ովքեր են գնում-գալիս: Օրինակը բերեմ Վրաստանի սահմանով , երբ մենք գնում ենք Ռուսաստան, մենք մտնում ենք Վրաստանի տարածք, որով անցնում գնում ենք Ռուսաստան: Կլինեն նաեւ որոշակի մաքսային վճարներ, այսինքն իրանք մաքսային ստուգումներով Ադրբեջանից կմտնեն Մեղրիով գնան դեպի Նախիջեւան: Էդտեղ ոչ մի խնդիր չկա, բայց կրկնում եմ ՀՀ ինքնիշխան տարածքում իրանք պիտի մեր մաքսային անցակետերով անցնեն ուրիշ ոչ մի ձեւ չի կարա լինի:

 

-Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը  համաձայն չէ Ձեր ասած տարբերակին:

-Է չեն հասկանա կպայքարենք, մենք պիտի հասկանանք, որ հիմա հայ ազգի համար Սարդարապատ է ամբողջ ազգովի կանգնելու ենք ու մեր սահմանները պահենք: Հետո մեր հարեւան Իրան էլ չի հանդուրժելու երրորդ երկիրի ներկայությունը տվյալ հատվածում:

 

-Բայց մենք զենքի խնդիր ունենք չէ՞, հետո էլ շատ հստակ գնում ենք խաղաղության օրակարգով, սա ինչպե՞ս հասկանանք:

-Շատ բան իմանաք շուտ կծերանաք, թողեք հանգիստ զենքն էլ, զենք բերողին էլ, ամեն ինչ նորմալ կլինի: Համբերելա պետք:

 

Պարո՛ն Մելքոնյան, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ վարժական հավաքները լինելու են 25-օրյա, այլևս հրաժարվում են եռամսյա հավաքներից, բայց դա լինում է պարտադիր՝ ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար: Ինչպե՞ս եք գնահատում, արդյոք 25 օրը բավարար կլինի՞:

– Եռամսյա հավաքները եկել են Սովետական Միությունից, որ պատերազմ չի եղել, եղել է խաղաղություն, պարզապես մարդիկ գնացել են եռամսյա հավաքներին, պատրաստվել են, հետո դարձել է մեկամսյա: Մեզանում եռամսյա հավաքները սկսվեցին առաջին պատերազմի ժամանակ, և դա բավարարում էր այն ժամանակվա պահանջները: 

Հիմա եռամսյա հավաքներ ենք սկսել, և տեսնում ենք, որ խնդիրներ են առաջանում: Մարդիկ կան, որ այդ երեք ամիսների ընթացքում բանկերի հետ կապված խնդիրներ ունեն, աշխատավարձերի հետ կապված խնդիրներ են առաջանում, իսկ եթե մենք 25 օրում ենք պատրաստում, համարյա ամբողջ ազգաբնակչությունը մասնակցում է պաշտպանության պրոցեսին: Մեկը 10 տարի առաջ է ավարտել ծառայությունը, մյուսը՝ 20 տարի առաջ, և զենքի հետ վերաբերմունքն այլ է: 

 

Հիմա մենք թարմացնում ենք հիշողությունը, նաև 7 օրվա ընթացքում մարդիկ կրակային, տակտիկական բոլոր պատրաստություններն անցնեն, իսկ վերջին 14 օրում բոլորը հաճույքով կգնան առաջնագիծ: Մնացած խնդիրները, որ կան, դուրս են գալիս: Բայց մենք ամբողջ ժողովրդին պատրաստում ենք, մարտունակ ենք դարձնում: Ամբողջ բնակչությունը դառնում է մարտունակ: 

Քաղաքականություն