Ռուսաստանը ՆԱՏՕ-ի նման զորավարժություններ չի անցկացնում․ Զախարովա

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի «Անկայուն կեսօրի» նման զորավարժություններ չի անցկացնում, քանի որ Ռուսաստանի Դաշնության բոլոր միջուկային զենքերը տեղակայված են ազգային տարածքում, իսկ ոչ ռազմավարական զենքերը պահվում են կենտրոնացված պահեստներում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Մենք նման զորավարժություններ չենք անցկացնում, բոլոր ռուսական միջուկային զենքերը գտնվում են ազգային տարածքում, ոչ ռազմավարական միջուկային զենքերը պահվում են բացառապես չտեղակայված վիճակում՝ կենտրոնացված պահեստներում։ Իսկ ինչ վերաբերում է ռուսական ուժերի պատրաստմանը և ռազմավարական զսպմանն, ապա դրանք անցկացվում են կանոնավոր հիմունքներով և ծրագրային բնույթ են կրում»,- հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի Steadfast Noon միջուկային զորավարժությունների մեկնարկի մասին հարցին։

 

Նա ընդգծել է, որ Մոսկվան, անկախ նրանից, թե արդյոք ՆԱՏՕ-ի զորավարժությունները դրանց կազմակերպիչները կապում են ընթացիկ իրադարձությունների հետ, թե ոչ, շարունակում է դրանք դիտել որպես ապակայունացնող բաղադրիչ՝ կապված այսպես կոչված «համատեղ միջուկային առաքելությունների» ՆԱՏՕ-ի պրակտիկայի բուն էության հետ։


Զախարովան նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հետևողականորեն նշում է, որ ՆԱՏՕ-ի ոչ միջուկային երկրների ավիացիայի և ռազմական անձնակազմի ներգրավվածությունը Եվրոպայում տեղակայված ԱՄՆ միջուկային զենքի օգտագործման հմտությունների զարգացման գործում հակասում է միջուկային զենքի չտարածման պայմանագրին և ռիսկեր է ստեղծում անվտանգության համար։ 

Քաղաքականություն