«Դոն Պիպոն» Ռուսաստանում կղեկավարի Եվրասիական գործարար ակումբը

 «Դոն Պիպո» մականունով հայտնի գործարար Արթուր Ասատրյանը գլխավորել է Եվրասիական գործարար ակումբը, հայտնում է rg.ru-ն:

 

«Մենք ստեղծել ենք եզակի հարթակ՝ ի դեմս գործարար համայնքի ամենադինամիկ և մոտիվացված անդամների, պետական իշխանությունների, փորձագիտական հանրության և տնտեսական էլիտայի ներկայացուցիչների։ Մեր հարթակի իմաստը ոչ միայն միջազգային զարգացման ռիսկերն ու սպառնալիքները չեզոքացնելն է, այլև Եվրասիական մայրցամաքի տնտեսական, սոցիալական և հումանիտար զարգացման ուրվագծերը որոշելը»,- ասել է Եվրասիական գործարար ակումբի հիմնադիր և նախագահ Արթուր Ասատրյանը։

«Դրա համար պետք է սիներգիա կառուցել ցանցային ձևաչափով, հենց այդպիսի տարբեր սուբյեկտների փոխազդեցությունն է, որ կարող է իր պտուղները տալ»,- ամփոփել է Արթուր Ասատրյանը։

Ակումբի բացմանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ Սերգեյ Գլազևը, որի խոսքով՝ Եվրասիական գործարար ակումբի ստեղծումը ժամանակին է` հաշվի առնելով ժամանակի պահանջները. ներկայում անհրաժեշտ է ընդլայնել տնտեսական գործունեության հորիզոնները։
 

Քաղաքականություն