Օղին, որը Բեռլուսկոնիին նվիրել է Պուտինը կարող է խախտել Եվրամիության սահմանափակումները

Օղին, որը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան նվիրել է ծննդյան օրվա առթիվ, կարող է խախտել Եվրամիության սահմանափակումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին:

 

«Եվրամիության երկրները պատասխանատվություն են կրում պատժամիջոցների պահպանման համար», - նշվում է հրապարակման մեջ:

 

ԵՀ-ում նշել են, որ 2022 թվականի ապրիլից որոշում է կայացվել արգելել ալկոհոլային խմիչքների ներմուծումը Ռուսաստանից ԵՄ։ Ընդ որում, նվերների համար ոչ մի բացառություն չի նախատեսվում։

Ավելի վաղ La Presse-ը հայտնել էր, որ Բեռլուսկոնին կուսակիցներին պատմել է, որ «հաշտվել է Պուտինի հետ», և Ռուսաստանի առաջնորդը նրան 20 շիշ օղի է ուղարկել ծննդյան օրվա առթիվ:

Քաղաքականություն