Հասարակություն

Ղրիմի կամրջի պայթյունով պայմանավորված ՌԴ Տրանսպորտի փոխնախարարը հրաժարական կտա

Ղրիմի կամրջի պայթյունով պայմանավորված ՌԴ Տրանսպորտի փոխնախարարը հրաժարական կտա

 ՌԴ Տրանսպորտի փոխնախարար Ալեքսանդր Սուխանովը, ով վերահսկում էր տրանսպորտի անվտանգության հարցերը, հրաժարական կտա Ղրիմի կամրջի պայթյունից հետո։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

 

Աղբյուրներից մեկն ասել է, որ հրաժարականի մասին կարող է հայտարարվել մինչև այս շաբաթվա վերջ, սակայն ամեն ինչ կարելի է ձգձգել, ավելացրել է մեկ ուրիշը։ Սուխանովը տրանսպորտի փոխնախարարն է 2020 թվականի հուլիսից, մինչ այդ նա աշխատել է որպես օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով գնացքի վառելիքի յոթ բաքերը բռնկվել են։ Միջադեպի հետևանքով մասամբ փլուզվել է երկու մեքենայի լիսեռ, կամրջի նավարկելի մասի կամարը չի վնասվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250