Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ երկրից ելքի սահմանափակման հարցի մասին

Արտաքին գործերի նախարարությունը չի լսել, որ Ռուսաստանում քննարկվում է երկրից ելքի սահմանափակման հարցը, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը, փոխանցում է Ռիա Նովոստին։ 


«Եթե խոսենք ԱԳՆ կողմի մասին, մենք նույնիսկ ուսումնասիրություն չենք լսել»,- լրագրողներին ասել է Իվանովը։


Չորեքշաբթի ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր ռազմական դրություն մտցնելու մասին Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում, պետության ղեկավարն իր որոշման մասին հայտարարել էր ՌԴ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ