Հասարակություն
Մահացել է Դավիթ Քեոսայանը. Մարգարիտա Սիմոնյանը գրառում է արել
Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ մահացել է հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի ավագ եղբայրը՝ Դավիթը։ Ռեժիսոր, սցենարիստ Դավիթ Քեոսայանը 61 տարեկան էր։
«Մեկ այլ այսքան լուսավոր, ազատ, կյանք սիրող մարդու չէի ճանաչում... Տիգրանի ավագ եղբայրը, միակ հարազատ եղբայրը։ Այսօր նա այլևս չկա»,- գրել է Սիմոնյանը։
Մահվան պատճառը չի նշվում։
Դավիթ Քեոսայանը նաև դերասան էր։ Նրա աշխատանքներից են «Ռուսական կայսրության թագը, կամ էլի անորսալիները» և «Օրիոլան ինչ-որ տեղ լաց է լինում» կինոնկարները։ Որպես ռեժիսոր հանդես է եկել երեք ֆիլմերում՝ «Տիրուհին», «Երեք կես շնորհներ» և «Սերը դանակի շեղբին»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը խոչընդոտում է որոնողական աշխատանքների իրականացմանը. ՊՆ
Ըստ ԵՄ-ի` ո՞ր ժամանակահատվածի քարտեզներով պետք է իրականացվի սահմանազատումը. Տոյվո Կլաարի հարցազրույցը
Կիևի ռեժիմը սադրանք է նախապատրաստում` փոքր հզորության միջուկային զենքի կիրառմամբ. ԶԼՄ
Ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմն առաջադրվել է Օսկարի
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0