
Հայաստանը Ադրբեջանի պետական պաշտոնյանի երազած քարտեզներում․ հրապարակված քարտեզը քննարկման թեմա է դարձել

«Ադրբեջանի պետական պաշտոնյան պատկերացնում է Մեծ Ադրբեջան՝ այն սահմաններով, որոնք ներառում են Հայաստանը (Երևանը), Ռուսաստանը (Դերբենտ), Վրաստանը (Մառնեուլի), Իրաքը (Մոսուլ և Քիրքուկ) և Իրանի մի հսկայական հատված: Թվում է, թե անհամեստություն է չընդգրկել գոնե մի փոքր Թուրքիա»,- գրել է ամերիկացի լրագրող և EurasiaNet-ի թղթակից Ջոշուա Կուչերան՝ մեկնաբանելով «Մեծ և հզոր Ադրբեջան» պիտակով քարտեզը, որը հրապարակել է Ադրբեջանի նախագահական ՀԿ-ների պետական աջակցության խորհրդի խոսնակ Էլմադդին Բեհբուդը: