Արևմուտքը զայրացած է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սրտանց» հարաբերությունների վրա․ Bloomberg

Արևմուտքը զայրացած է  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սրտանց» հարաբերությունների պատճառով։ Այժմ Անկարան կարևոր գործընկեր է դառնում Մոսկվայի համար, որը շատ ոլորտներում սահմանափակված է պատժամիջոցներով, գրում է Bloomberg-ը։

 

Ուստի Վաշինգտոնի պաշտոնյաները բանակցություններ են վարել թուրք պաշտոնյաների հետ Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական սահմանափակումների պահպանման վերաբերյալ։ «Սա կարելի է անվանել Արևմուտքի վերջին քայլը, որի նպատակն է ստիպել Անկարային ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Մոսկվայի նկատմամբ»,- նշում են փորձագետները։

 

ԱՄՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավարի և Անկարայի ու Ստամբուլի գործարար խմբերի ներկայացուցիչների հետ։ Նախատեսված են հանդիպումներ երկրի ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ։

Քաղաքականություն

Պատահարներ