Իտալիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ուկրաինան

Կիևում Իտալիայի դեսպանատունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին Ուկրաինա մեկնելու վտանգների մասին և խորհուրդ է տվել լքել երկիրը։ Այս մասին դիվանագիտական ​​առաքելությունը Twitter-ում հայտնել է երկուշաբթի՝ հոկտեմբերի 17-ին։

 

«Դեռևս երկրում գտնվող հայրենակիցներին խստորեն խորհուրդ է տրվում լքել երկիրը, Ուկրաինա մեկնելը կտրականապես չի խրախուսվում:

Այս հանձնարարականը վերաբերում է մասնավորապես Ուկրաինայի արևելյան և հարավային հատվածներին՝ կապված այդ տարածքներում ռազմական գործողությունների սրման հետ։ Ամեն դեպքում խորհուրդ է տրվում «ծայրահեղ զգուշություն»։

Քաղաքականություն

Պատահարներ