Ի՞նչ կապ ունի «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» օրենքով գողը, ձերբակալված փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ու դատավորը․ Aravot

ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին եւ այդ ձերբակալության հետ է կապվում նաեւ Երեւան քաղաքի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ձերբակալելու լուրը: Այդ ձերբակալությունները առնչություն ունեն «օրենքով գողերի» քրեական գործի հետ: Այս մասին գրում է Aravot.am-ը։ 

 

Մասնավորապես, խոսքը օրենքով գող Սուրեն Ավետիսյանի մասին է, որը լայն շրջանակներին հայտնի է «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ եւ Արտյոմ Ղազարյանի՝ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկին»։ Ըստ ամենայնի, կասկածներ են առաջացել, որ այդ գործի շրջանակներում կոռուպցիոն գործարք է եղել ու կաշառք են տվել: Ըստ քրգործի, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է ստեղծել և ղեկավարել։ 

 

Նա հստակ դերաբաշխում է կատարել, քրգործով անցնող անձինք կատարել են նրա հանձնարարականները։ Ավելի վաղ դատարանն ազատ էր արձակել ևս երկու ամբաստանյալի․ նրանցից մեկը Գյումրիում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, ճանաչված գործարարներից մեկն է՝ Ռաֆիկ Իգիթյանը՝ «Իգիթի Ռոն» և նրա որդին՝ Աշոտ Իգիթյանը։ Ռաֆիկ Իգիթյանը քրգործում բնութագրվում է որպես «Պաշի տղա Սուրո Լեննականսկի»-ի հավաքագրած գումարների շարժի «հաշվապահությունը վարող»։ Նրան ևս ձերբակալել էին, դատարանը, սակայն, կալանքի փոխարեն նրան գրավով ազատ էր արձակել։ 

 

Դատարանը 60 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել նաև նրա որդուն՝ Աշոտ Իգիթյանին։ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձը տարբեր անձանցից, այդ թվում «Արմավիր», «Սևան» քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոցներ է հավաքագրել։ 

 

 Ըստ տեղեկությունների, այս գործի հետ կապ ունի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ձերբակալելու որոշումը: Նրան ձերբակալելու թույլտվության համար ՀՀ գլխավոր դատախազությունից դիմում է ուղարկվել ԲԴԽ-ին, որտեղ էլ այս պահին ընթանում է նիստ՝ քրեական հետապնդում հարուցելու ու կալանավորելու թույլտվության օրակարգով: Լրատվամիջոցի հետ զրույցում Փաստաբանների պալատի խոսնակ Սիլվի Տիգրանյանն ասաց, որ լուրը հաստատում են, ՓՊ ներկայացուցիչներն այս պահին Էրիկ Ալեքսանյանի հետ են, ավելի ուշ կհաղորդեն նոր տեղեկություններ: 


 

Քաղաքականություն

Պատահարներ