Հասարակություն
Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիայի» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ գազամատակարարումը դադարեցվում է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վաղը ամառային արևադարձ է․ ցերեկվա տևողությունը կլինի 15 ժամ 2 րոպե
Լուսանկարներ․ կարկուտը վնասել է այգիներն ու տանիքները
1.0