
Բեռնատարների վարորդները կրկին փակել են Էջմիածնից Երևան եկող ճանապարհը

Auroranews-ը քիչ առաջ հայտնել էր, որ բեռնատարների վարորդները փակել են Էջմիածին-Երևան ճանապարհահատվածը։ Պատճառը կշեռքներն են, որով բարձված ավտմեքենաները կշռվում են։ Ու եթե սահմանված չափից շատ է բարձված բեռնատարը, ապա վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության։
էջմիածնի քաղաքապետարանից Auroranews-ին հայտնեցին, որ վարորդները մի պահ բացել էին ճանապարհը, սակայն այս պահին կրկին փակել են այն։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպում։