
ՆԱՏՕ-ն մտել է ուկրաինական հակամարտության մեջ․ Պեսկով

ՆԱՏՕ-ն դե ֆակտո մտել է ուկրաինական հակամարտության մեջ, բայց դա չի ազդում Ռուսաստանի նպատակների վրա. նրա ներուժը թույլ է տալիս շարունակել հատուկ գործողությունը։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ՆԱՏՕ-ն դե ֆակտո արդեն մտել է ուկրաինական հակամարտության մեջ։ Բայց դա ոչ մի կերպ չի ազդում մեր բոլոր նպատակների և ենթադրությունների վրա, այսինքն՝ գործողությունը շարունակվում է, և այն կհասցվի մինչև վերջ»,- ասել է Պեսկովը։
Պատասխանելով այն հարցին, թե այս հանգամանքը որքանո՞վ է ավելի ծանր Ռուսաստանի համար, Կրեմլի ներկայացուցիչն ասել է՝ «զգալիորեն ավելի ծանր է»:
«Դա պահանջում է մեր ներքին տնտեսական ու այլ մոբիլիզացիա։ Մի բան է Կիևի ռեժիմը, մեկ այլ բան՝ ՆԱՏՕ-ի պոտենցիալը։ Դա լրացուցիչ բեռ է։ Բայց մեր ներուժը թույլ է տալիս այդ պայմաններում շարունակել գործողությունը»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։