Կրակոցներ ՌԴ զորավարժարաններից մեկում․ կան զոհեր և վիրավորներ

Բելգորոդում երեկ ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով 11 մարդ է զոհվել, ևս 15-ը տուժել են։ Տեղեկությունը հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

Նախարարության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Արևմտյան ռազմական օկրուգի զինափորձարանում՝ կամավորների հետ կրակային պատրաստության պարապմունքի անցկացման ժամանակ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել Ուկրաինայում հատուկ գործողությանը: Ըստ որոշ ռուսական ԶԼՄ-ների՝ կամավորները եղել են Բրյանսկի մարզից։

 

ՊՆ-ից հայտնել են, որ գրոհայինները հրաձգային զենքից կրակ են բացել ստորաբաժանման անձնակազմի վրա:

Պատասխան կրակով երկու հարձակվողներն էլ ոչնչացվել են։ Հաղորդվում է, որ նրանք ԱՊՀ երկրներից մեկի քաղաքացիներ են։ Ահաբեկչության վայրում իրավապահ մարմինները են աշխատում։

 

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ հրաձգության հետևանքով 11 մարդ մահացու վնասվածքներ է ստացել, ևս 15-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական հաստատություն, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում:

Քաղաքականություն

Պատահարներ