
Պուտինը նշել է, թե որ ահաբեկչական մեթոդներն է կիրառում Կիևը

Կիևի ռեժիմը երկար ժամանակ օգտագործում է ահաբեկչական մեթոդներ՝ իր գործունեությունը տեղադրելով համացանցում, իսկ հետո, գիտակցելով սխալը, սրբում է այն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Կիևի ռեժիմը երկար ժամանակ ահաբեկչական մեթոդներ է կիրառում. կազմակերպում է քաղաքական սպանություններ, էթնիկ զտումներ, խաղաղ բնակիչների ջարդեր, այնուհետև իրենք դա տեղադրում են համացանցում»:
Նա նաև ասել է, որ Կիևի իշխանությունները «միջուկային ահաբեկչության առաջ կանգ չեն առնում» Զապորոժյեի ատոմակայանի գնդակոծման գործում։ «Այո, և այս շարքում ահաբեկչական հարձակումների իրականացումը Ռուսաստանում Կուրսկի ատոմակայանի շուրջ»,- հիշեցրել է Պուտինը։