ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին Twitter-ի աստղ է դարձել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ի աստղ է դարձել. սոցցանցի օգտատերերը ծաղրել են Ուկրաինայի նախագահին, ով NYSE ֆոնդային բորսայի բացմանը վիրտուալ «զանգ է հնչեցրել», գրում է Известия-ն:
Հանդիսավոր միջոցառման տեսագրությունը տեղադրել է հենց ընկերությունը, որը, ըստ հաղորդման, Զելենսկիին խոսելու համար տվել է ամբողջ երեք րոպե։ Ուկրաինացի առաջնորդը ֆոնդային շուկայի մասնակիցներին դիմել է անգլերենով, դրանից հետո հնչել է զանգի ղողանջ՝ Զելենսկու դեմքի երկիմաստ արտահայտությամբ և հաղորդավարների ծափահարություններով։