ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերջին հրաժեշտը Գորբաչովին․ Պուտինը ծաղիկներ է խոնարհել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, որտեղ հրաժեշտ է տվել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին։ Նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ սեպտեմբերի 3-ին կայանալիք հրաժեշտի արարողությանը նախագահը չի կարող մասնակցել զբաղվածության պատճառով։
«Մենք գիտենք, որ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, ցավոք, նախագահի հագեցած աշխատանքային գրաֆիկը թույլ չի տա նրան մասնակցել սեպտեմբերի 3-ին, ուստի նա որոշել է դա անել այսօր»,- ասել է Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ։
Պեսկովը նաև հավելել է, որ հրաժեշտի արարողությանը լինելու է պատվո պահակախումբ։
Միխայիլ Գորբաչովը մահացել է օգոստոսի 30-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։ Ավելի վաղ Գորբաչովի դուստր Իրինան հայտնել էր, որ նրա հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Նովոդևիչի գերեզմանատանը։