ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեդու համայնքապետարանը՝ թուրքերի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ Վեդիում գիշերը միջադեպ է գրանցվել ազգությամբ թուրք քաղաքացիների և Վեդիի բնակիչների միջև: Ըստ տարածվող տեղեկությունների՝ Վեդու կայարանում թուրքերը խրախճանք են կազմակերպել: Բազմաթիվ փորձերից հետո Auroranews-ին հաջողվեց կապ հաստատել Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանի խորհրդականի հետ, ով չհերքեց, որ միջադեպ է եղել, սակայն խուսափեց մանրամասներ հաղորդել, նշելով, թե միայն ոստիկանությունը կարող է մանրամասներ ներկայացրել։
Ըստ համայնքապետի խորհրդականի, համայնքնապետարանը իրավասու չէ տեղեկություն տրամադրել և չի տիրապետում այդ ինֆորմացիային: