ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրք ամուսինները կոնյակ են խմել, հայհոյել հայերին․ ինչ է կատարվել Վեդիում գիշերը

ՀՀ քննչական կոմիտեն հաստատում է՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում գիշերը տեղի ունեցած միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են։

«Միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ», - լրատվամիջոցներին այս մասին ասել է ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Նա նշել է, որ նյութեր են նախապատրաստվում քննչական կոմիտեում՝ այլ մանրամասներ չհայտնելով։

 

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ գիշերը թուրքերի հետ միջադեպ է տեղի ունեցել Վեդիում։  Վեդու կայարանում թուրքերը խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել, հայհոյել հայերին։

Քաղաքականություն

Պատահարներ