ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի մարդ ներվայնացավ Երևան-Սևան կամրջի շինարարության պատճառով․ վարչապետ

Երևան-Սևան մայրուղու կամրջի շինարարությունը սկսեց Սևանի սեզոնի մեկնարկին և ավարտվեց սեզոնի ավարտին։ Այդ ընթացքում ճանապարհը փակվել էր, բնականաբար, այդ ճանապարհահատվածում ձևավորվում էին կիլոմետրանոց հերթեր։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Սա տիպիկ օրինակ է այն մասին, թե ինչքան աշխատանք ունենք անելու մեր գործերի պլանավորման առումով, որովհետև ինչքան մարդ ջղայնացավ այդ ընթացքում, ինչքան մարդ ներվայնացավ, ինչքան մարդ վատացավ, քանիսը որոշեցին ընդհանրապես չգնալ, քանի կռիվ եղավ, քանի մարդ քանիսին վիրավորեցին և այդպես շարունակ»,- ասաց Փաշինյանը՝ դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին՝ համապաասխան աշխատանքներ տանել այս նման այլ հարցերի ուղղությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ