ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄԱԳԱՏԷ-ն մշտական ներկայություն կունենա Զապորոժիեի ԱԷԿ-ում

ՄԱԳԱՏԷ-ն մշտական ​​ներկայություն է կազմակերպում Զապորոժիեի ԱԷԿ-ում, ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
 

«Մենք ավարտում ենք երկար սպասված այցը Զապորոժիե ԱԷԿ։ Ես հենց նոր ավարտեցի իմ առաջին շրջայցը այն հիմնական տարածքներով, որոնք ցանկանում էինք տեսնել մեր առաջին այցելության ժամանակ: Իհարկե, դեռ շատ անելիք կա։ Իմ թիմը մնում է. Եվ ավելի կարևոր է, որ մենք այստեղ հաստատում ենք ՄԱԳԱՏԷ-ի մշտական ​​ներկայությունը»,- ասել է նա տեսաուղերձում։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը Զապորոժիեի ԱԷկ-ում մնացել է ուղիղ 3 ժամ 20 րոպե և լքել է կայանը:

 

«ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում ատոմակայանը հնարավոր միջուկային վթարից պաշտպանելն է»,- ասել է այնտեղ ժամանած գլխավոր տնօրեն Գրոսսին։ «Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի կարողանանք համաձայնության գալ 2 կողմերի հետ»,-ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ