ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Պուտինը դպրոցականների հետ երգում Ռուսաստանի հիմնը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կալինինգրադում դպրոցականների հետ երգել է Ռուսաստանի հիմնը: Տեսանյութը տարածվել է ռուսական ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում: 

 

Նշենք, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել էր «Զրույց կարևորի մասին» բաց դասին:

 

Պուտինը ասել էր, որ Ռուսաստանի խնդիրն է դադարեցնել Դոնբասում ապրող հայրենակիցների դեմ Ուկրաինայի իշխանությունների սանձազերծած պատերազմը։

 

«Նրանց դեմ փաստացի պատերազմ էին սկսել։ Ութ տարի վարում էին այդ պատերազմը։ Եվ մեր խնդիրը, մեր առաքելությունը, մեր զինվորների առաքելությունը, որոնց դուք հիշատակեցիք, Դոնբասի աշխարհազորայինների առաքելությունն այդ պատերազմը դադարեցնելն է, մարդկանց պաշտպանելը և, իհարկե, բուն Ռուսաստանը պաշտպանելը, որովհետև այսօրվա Ուկրաինայի տարածքում սկսել են հակառուսական անկլավ ստեղծել, որը սպառնում է մեր երկրին»,- ասել է ՌԴ նախագահը։
 

Քաղաքականություն

Պատահարներ