ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ տեսք ունի Արցախը ՀՀ-ին կապող այլընտրանքային ճանապարհը
Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհով երթևեկությունը հունի մեջ է ընկել: Այս մասին գրում է Artsakh TV-ն և տեսանյութ հրապարակել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին` երեկոյան ժամը 20:00-ից, Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունըիրականացվում է «Բերձորի միջանցք»-ով:
Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ արդեն պատրաստ է:
Ռուս խաղաղապահները տեղակայված են այնտեղ և կհսկեն քաղաքացիների անվտանգ ելումուտը:
Օգտագործված լուսանկարը` «Հրապարակի»: