ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարսանեկան ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունցել Թուրքիայում․ կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Սիվաս քաղաքում վթար է տեղի ունեցել հարսանեկան ավտոբուսի մասնակցությամբ, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 10՝ վիրավորվել են: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

 

Վթարը տեղի է ունեցել Սիվաս-Մալաթիա ավտոճանապարհին։

«Նախնական տվյալներով՝ Սիվասում բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով յոթ մարդ է զոհվել, տասը՝ վիրավորվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 

Պարբերականի տվյալներով՝ տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։

Թե որն է եղել վթարի պատճառն, առայժմ հայտնի չէ: 

Քաղաքականություն

Պատահարներ