ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չեղարկե՛ք պատերազմը»․ Արայիկ Հարությունյանի՝ 1-ին դասարանցի դուստրը ռուսերեն երգով դիմել է բոլորին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դուստրն այսօր առաջին դասարան է գնում։ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել ու հաջողություններ մաղթել նոր ուսումնական տարում։

 

«Շատ արցախցիների նման այսօր իմ դուստրն էլ առաջին անգամ ոտք դրեց դպրոցի շեմին: Ես մեր բոլոր փոքրիկներին մաղթում եմ կանաչ ճանապարհ, խաղաղ ու անհոգ, հետաքրքիր ու ջերմ հիշողություններով լեցուն դպրոցական տարիներ, որոնք կուղեկցեն իրենց ամբողջ կյանքի ընթացքում:

Մեծագույն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում մեր բոլոր մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին՝ նոր ուսումնական տարում»,-նշել է Արցախի նախագահը։

Քաղաքականություն

Պատահարներ