ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում կայծակից փլուզվել է միջքաղաքային ավտոկայանի տանիքը՝ ուղևորները շենքում են
Թուրքիայի Բուրսա քաղաքում կայծակից փլուզվել է միջքաղաքային ավտոկայանի տանիքը՝ ուղևորները արգելափակվել են շենքում:
Թուրքիայի Բուրսա քաղաքում հորդառատ անձրևի ժամանակ կայծակի հարվածից փլուզվել է միջքաղաքային ավտոկայանի տանիքը։ Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու հրշեջները, հերթապահները խուճապահար քաղաքացիներին ուղղորդել են մտնել անվտանգ տարածք։
Հաղորդվում է, որ փոթորիկը տեւել է ավելի քան մեկ ժամ՝ քաղաքի կենտրոնական թաղամասերի փողոցները վերածվել են լճի, ջրհեղեղից որոշ ծառեր ոչնչացվել են, խցանումներ են առաջացել։
Տեղական ծառայությունները հայտնել են, որ հորդառատ անձրևներն ու ամպրոպները քաղաքում դեռ որոշ ժամանակ կշարունակվեն։