ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը ժամանեց Զապորոժիե

ՄԱԳԱՏԷ-ի դիտորդական առաքելությունը ժամանել է Զապորոժիե` ԱԷԿ այցելելու նպատակով։ Ինչպես հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները, 19 ավտոմեքենաներից բաղկացած շարասյունը, որոնցից 10-ը՝ ՄԱԿ-ի նշանով, մուտք են գործել Զապորոժիե քաղաք։

 

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտնել էր, որ կազմակերպության առաքելությունն արդեն ուղևորվում է Զապորոժիեի ատոմակայան և այս շաբաթ կժամանի տեղամաս։

 

Զապորոժիեի շրջանի իշխանությունները հայտնել էին, որ պատրաստ են ընդունել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանն ատոմակայանում և ապահովել նրանց լիարժեք անվտանգությունը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ