ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսպանիայում ահռելի չափերի կարկուտ է տեղացել, մեկ տարեկան երեխա է զոհվել
Իսպանիայում 10 սմ տրամագծով ահռելի կարկուտ է տեղացել, ինչի հետևանքով տուժել է 30 մարդ, մեկ տարեկան մի երեխա զոհվել է, գրում է Daily Mail-ը:
Թենիսի գնդակի մեծությամբ կարկուտը տեղացել է կատալոնական Լա Բիսբալ դել Էմպորդա քաղաքում: Կարկուտի հարված ստացած երեխան հոսպիտալացվել է, սակայն ժամեր անց մահացել է:
Մյուս տուժածները պատմել են, որ ստացել են գլխի վնասվածքներ, կտրվածքներ, ինչպես նաև ոսկրային կոտրվածքներ:
Օդերևութաբանների խոսքով՝ սա վերջին քսան տարում տեղացած ամենախոշոր կարկուտն էր Կատալոնիայում: