Պատրաստ ենք հարված հասցնել Իրանին. Իսրայելի ՊՆ նախարար
Իսրայելը պատրաստ է զենք կիրառել Իրանի միջուկային ծրագրի զարգացումը զսպելու համար: Այս մասին РИА Новости -ի փոխանցմամբ ասել է Իսրայելի Պաշտպանության նախարար Բենի Գանցը 13-րդ ալիքին տված հարցազրույցում։
«Իրանը ողջ աշխարհի խնդիրն է, այլ ոչ թե միայն Իսրայելի պետության մասնավոր խնդիրը։ Մենք միջուկային ծրագիրը զսպելու համար կարող ենք հարված հասցնել», — ուղիղ եթերում ասել է Պաշտպանության նախարարը։