ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում շախմատային ռոբոտը կոտրել է մրցակցի մատը
Զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել Մոսկվայում անցկացված մրցաշարում։ Շախմատային ռոբոտը վնասել է պատանի խաղացողներից մեկի մատը։ Այդ մասին «РИА Новости»-ին հայտնել է Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սմագինը։ Նա նշել է, որ շախատիստը լուրջ վնասվածք չի ստացել և տեղի ունեցածից հետո մասնակցել է պարգևատրման արարողությանը։
«Կան անվտանգության կանոններ, որոնք երեխան, հավանաբար, գտնվելով ցայտնոտում, խախտել է։ Քայլ կատարելիս նա չի նկատել, որ պետք է սպասել: Ռոբոտի հեղինակը տաղանդավոր գյուտարար է։ Հավանաբար, պաշտպանության լրացուցիչ համակարգ ներդնելու կարիք կա»,- ընդգծել է Սմագինը։