Մոտ 79 տոկոս գնաճ. ինչ է կատարվում Թուրքիայում

 Թուրքիայում գնաճը հունիսին հասել է երկու տասնամյակի առավելագույնին՝ 78,62 տոկոսի։ Այս մասին են վկայում  Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի հրապարակած տվյալները, գրում են տեղական լրատվամիջոցները։ 

 

Նշվում է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է 1998 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ Թուրքիան պայքարում էր՝ վերջ տալու տասնամյա բարձր գնաճին: 

 

Հավելենք, որ Թուրքիայում գնաճը սկսել է անցյալ տարվա աշնանից, երբ լիրան կտրուկ արժեզրկվեց Կենտրոնական բանկի կողմից հիմնական տոկոսադրույքի աստիճանական նվազեցումից հետո։ 

 

Քաղաքականություն