Ավստրիայի կառավարությունը քաղաքացիներին կվճարի հազար եվրո

Ավստրիայի կառավարությունը քաղաքացիներին կվճարի հազար եվրո: Այսպիսով, նրանք մտադիր են մեղմել գնաճի հետեւանքները։ Այս մասին գրում է Говорит Москва-ն:
 

Երկրի գների աճից տուժած բնակչության օգնության փաթեթն առաջարկել են կանցլեր Կարլ Նեհամերը, ֆինանսների նախարար Մագնուս Բրունները և սոցիալական քաղաքականության նախարար Յոհանաս Ռաուխը։ Ծրագրի համար մինչեւ 2026 թվականը կհատկացվի 28 միլիարդ եվրո։
 

500-1000 եվրոյի չափով սուբսիդիա կվճարվի քաղաքացիներին՝ կախված եկամտի մակարդակից։ Երեխաներ ունեցող ընտանիքները յուրաքանչյուր երեխայի համար կստանան հավելյալ մինչև 900 եվրո։

 

Իշխանությունները նաև առաջարկում են օգնել փոքր և միջին բիզնեսին հարկային արտոնությունների և էլեկտրաէներգիայի վճարների փոխհատուցման միջոցով՝ որոշակի ձեռնարկությունում աշխատող յուրաքանչյուր աշխատակցի համար մինչև 3000 եվրո ընդհանուր գումարի դիմաց:

Քաղաքականություն