Պուտինի և Լավրովի երեխաների նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեխաների նկատմամբ: Այս մասին լրագրողներին հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

 

«Մենք պատժամիջոցներ ենք կիրառում ընդդեմ Պուտինի չափահաս երեխաների, Լավրովի կնոջ և աղջկա, ինչպես նաև Անվտանգության խորհրդի անդամների դեմ»,-հայտարարել է պաշտոնյան:

Լրագրողի հստակեցնող հարցին, թե արդյոք խոսքը Մարիա  Պուտինայի և Եկատերինա Տիխոնովայի մասին է, պաշտոնյան դրական պատասխան է տվել:

 

Քաղաքականություն