
Մեծ Բրիտանիան կհրաժարվի ռուսական պողպատից և ածուխից և կարգելի էներգատեխնիկայի արտահանումը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ռուսական սեւ մետալուրգիայի ներկրման դեմ, բացի դա, Լոնդոնը նաև մտադիր է մինչև տարեվերջ դադարեցնել Ռուսաստանից ածուխի ներկրումը։
Ռուսաստանի հիմնական ռազմավարական արդյունաբերության և պետական ձեռնարկությունների դեմ գործողությունները ներառում են եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող երկաթի և պողպատի արտադրանքի ներմուծման արգելքը:
Մեծ Բրիտանիան մինչև 2022 թվականի վերջ «կդադարեցնի ողջ կախվածությունը ռուսական ածուխից և նավթից», ինչպես նաև որքան հնարավոր է շուտ «կդադարեցնի գազի ներմուծումը», հայտնում է ԱԳՆ-ն։
«Նավթի վերամշակման հիմնական սարքավորումների և կատալիզատորների արտահանումը նույնպես կարգելվի, ինչը կնվազեցնի նավթ արդյունահանելու և արտահանելու Ռուսաստանի հնարավորությունները», - ասվում է գործակալությունը: