Կիևը խոչընդոտել է այսօր նախատեսված ռազմագերիների փոխանակմանը. ՌԴ գերատեսչության հայտարարությունը

 Չորեքշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակում տեղի չի ունեցել, Մոսկվան պատրաստ է եղել ուկրաինական կողմին փոխանցել 251 մարդու: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

 

«Կիևի իշխանությունները խոչընդոտում են նախապես համաձայնեցված պայմաններով ռազմագերիների փոխանակմանը։ Այսօր նախատեսված ռազմագերիների փոխանակումը նույնպես խափանվել է ուկրաինական կողմից»,-ասել է Միզինցևը։

 

Նրա խոսքով՝ օրվա ընթացքում բազմիցս ճշտվել է փոխանակվող զինծառայողների ցուցակը, հետագայում կրճատվել է 38 զինծառայողի, իսկ առավոտյան ուկրաինական կողմը կրկին մերժել է փոխանակումը՝ առանց բացատրությունների:

«Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության կողմից ուկրաինացի 251 զինծառայողների պատրաստումն իրականացվել է ամբողջությամբ՝ ներառյալ փոխանակման համար նախնական տարածք տեղափոխումը»,- ասել է նա:

Քաղաքականություն