Հասարակություն
Կիևը «Բուչայի սցենարով» նոր սադրանք է նախապատրաստում. ՌԴ ՊՆ
Ուկրաինան ավարտել է Կոնոտոպում, Տրոստյանեցում, Բորոդյանկայում և Կատյուժանկայում քաղաքացիական բնակչության մասնակցությամբ նոր սադրանքների նախապատրաստումը «Բուչայի սցենարով»: Այս մասին չորեքշաբթի ասել է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, գրում է Ռիա Նովոստի-ն։
«Ներկայումս ավարտվել է Սումիի շրջանի Կոնոտոպ և Տրոստյանեց քաղաքներում, ինչպես նաև Կիևի շրջանի Բորոդյանկայում և Կատյուժանկայում քաղաքացիական բնակչության ներգրավմամբ նման սադրանքների նախապատրաստումը»,- ասել է նա։
Միզինցևի խոսքով՝ Կիևը ևս մեկ սադրիչ նյութ է նախապատրաստում խաղաղ բնակիչների մահվան մասին՝ «իբր ռուսական բանակի գործողությունների հետևանքով»։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ինչ իրավիճակ է փլուզումից հետո. նոր մանրամասներ
Կամրջի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները
«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է
1.0