Իտալիայում հրդեհել են ռուս հեռուստահաղորդավար Սոլովյովի առանձնատունը

Չորեքշաբթի առավոտյան անհայտ անձինք փորձել են հրդեհել ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի առանձնատունը Իտալիայի Կոմո քաղաքում, գրում է Corriere della Sera թերթը։


Դեպքի վայր ժամանած հրշեջները, որոնց, ենթադրաբար, կանչել է տեղի բնակիչներից մեկը, հեշտությամբ մարել են կրակը։ Նշվում է, որ հրկիզողները անվադողեր են օգտագործել։


Կոմո նահանգի կարաբիներները հետաքննություն են սկսել հրկիզման վերաբերյալ՝ առգրավելով տեսախցիկների կադրերը։ Նաև իրավապահները, ըստ Corriere-ի, կապվել են անձամբ հաղորդավարի հետ։
Հրատարակության տվյալներով՝ Սոլովյովը Կոմո քաղաքում ունի երեք անշարժ գույք՝ 8 մլն եվրո ընդհանուր արժեքով։

 

Հիշեցնենք, որ մարտին Իտալիայի Ֆինգարդիան ձերբակալել էր Կոմո լճի արևմտյան ափին գտնվող Լովենո (Մենաջիո կոմունա) քաղաքի վիլլային այն բանից հետո, երբ Սոլովյովն ընդգրկվել էր  Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված ԵՄ պատժամիջոցների ցուցակում:

Քաղաքականություն