ՍԴ–ն հետաձգեց Սիմոնյանի` ԱԺ նախագահ ընտրվելու սահմանադրականության հայցի քննությունը

ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցի այսօրվա դատաքննությունը հետաձգվել է. զեկուցող դատավոր է փոխվել։ Այս մասին ՍԴ աշխատակարգային որոշումներից։ 

 

Հիշեցնենք, որ ընդդիմությունը ՍԴ էր դիմել` վիճարկելով ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը։ Դիմումը պետք է քններ այսօր՝ գրավոր ընթացակարգով։

 

«Ելնելով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտությունից` ՍԴ–ն որոշել է վերսկսել գործի վարույթը։ Սույն գործի դատաքննությունը հետաձգել և դատաքննությունը նշանակել 2022 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 11.00-ին»,–նշված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ։

Նշենք, որ այսօր ՍԴ-ն աշխատակարգային մեկ այլ որոշում է կայացրել ՝ գործով զեկուցող դատավոր Երվանդ Խունդկարյանին փոխարինելու և ՍԴ նախագահ Ա. Դիլանյանին գործով զեկուցող նշանակելու մասին, ինչից հետո գործով վարույթը վերսկսվել է։

Քաղաքականություն