Airbnb-ն դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում. ամրագրումները կչեղարկվեն

 Airbnb առցանց վարձույթի ծառայության օգտատերերը Ռուսաստանից և Բելառուսից այլևս չեն կարող օգտվել ընկերության ծառայություններից։ Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 4-ին, հաղորդվել է ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

 

«Airbnb-ն դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում: Սա նշանակում է, որ Ռուսաստանում և Բելառուսում կացարանների և փորձառությունների համար ամրագրումները դադարեցվել են, և այս երկրների հյուրերն այլևս չեն կարողանա որևէ տեղ ամրագրել:

Այն նաև պարզաբանում է, որ այս երկու երկրներից ապրիլի 4-ից և դրանից հետո կատարած ամրագրումները չեղարկվում են»։

 

Ավելի վաղ՝ մարտի 4-ին, Airbnb-ի գլխավոր տնօրեն Բրայան Չեսկին հայտարարել էր Ռուսաստանում և Բելառուսում առցանց ծառայության ժամանակավոր դադարեցման մասին։

Քաղաքականություն