Հասարակություն
ՌԴ-ն Վրաստանով պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների մաքսանենգությամբ է զբաղվում. Ուկրաինայի հետախուզություն
Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ Ռուսաստանը կարգավորում է Վրաստանի տարածքով պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների մաքսանենգության ալիքը։
«Ընդորում, վրացական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները քաղաքական ղեկավարությունից հանձնարարական են ստացել չխոչընդոտել մաքսանենգների գործունեությանը»,- ասվում է հայտարարության մեջ։'
Վրաստանը հերքում է այդ մեղադրանքը։ Խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Կախիանին ուկրաինական հետախուզության հայտարարությունն անվանել է վիրավորական և իրականությանը չհամապատասխանող։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ինչ իրավիճակ է փլուզումից հետո. նոր մանրամասներ
Կամրջի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները
«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է
1.0