
Պենտագոնը` Բուչաիայի խաղաղ բնակչության շրջանում տեղի ունեցածի վերաբերյալ

Ամերիկան չունի Կիևի Բուչա արվարձանի խաղաղ բնակչության շրջանում տեղի ունեցածի վերաբերյալ անկախ հաստատում, հաշվետվություն: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակը` լրագրողների հետ զրույցի ընթացքում:
«Մենք չենք կարող անկախ հաստատել Բուչայում վայրագությունների մասին հաղորդումները... Մենք չենք կարող ինքնուրույն և անկախ հաստատել դա», - մասնավորապես ասել է նա լրագրողներին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան միջազգային տեղեկատվական Associated Press գործակալության լրագրողները Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններից մեկում ֆիքսել էին առնվազն 21 մարդու դի։ Կապված ձեռքերով, մոտ տարածությունից հրազենային վնասվածքներով և խոշտանգումների նշաններով դիերը ցրված են եղել Բուչայի հատվածում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները լքել են տարածքը։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին, անդրադառնալով Բուչայում տեղի ունեցածին, այն որակել էր որպես բեմադրություն, կեղծ լուր: