
Մահացել է նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանը

Մահացել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դանիելյանի դուստրը՝ Լիլիթ Օհանյանը։
Հայտի բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Միջազգային էկոլոգիական ակադեմիայի անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի Կարինե Դանիելյանը հեղինակել է շուրջ 270 գիտական հոդվածներ և մենագրություններ։
Նա 1991-1994 թթ․ եղել է ՀՀ բնապահպանության նախարար,1995-2013 թթ․՝ աշխատել է Երևանի պետական համալսարանում (դոցենտ, ապա պրոֆեսոր),1995 թ․ առ այսօր ՄԱԿ-ի /UNDP, UNEP, UNICEF/ ազգային փորձագետ էր, 2012 թ. առ այսօր՝ Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարան էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչն է: