Կադիրովը քննադատել է Պեսկովին. պատճառն Իվան Ուրգանտն է

 Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադրիովի հայտարարությանը առ այն, որ ինքը հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտին հայրենասեր է համարում, թեև նա ժամանակավորապես լքել է երկիրը։ 

 

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Պեսկովը ներկայացրել է «հայրենասիրություն» հասկացության իր բնորոշումը։

 

«Հայրենասիրության էությունը երկրի բարօրության համար զոհաբերվելու պատրաստակամության մեջ է: Հայրենասիրությունը հայրենիքի հանդեպ սերն է, հայրենիքի համար ցանկացած զոհողություն կատարելու պատրաստակամությունը, երբ դրա կարիքը կա: Ահա թե ինչ է հայրենասիրությունը։ Եվ այն ամենը, ինչ տեղավորվում է այս ըմբռնման մեջ, այս ամենը հայրենասիրություն է», - ասել է Դմիտրի Պեսկովը:

 

Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը Իվան Ուրգանտին մեծ հայրենասեր էր անվանել՝ նշելով, որ հեռուստահաղորդավարը կարող է ունենալ իր սեփական տեսակետը։ Կրեմլի խոսնակը ասել է, որ պետության թշնամի չի համարում նրանց, ովքեր երկիրը լքել են՝ վախենալով կամ չհասկանալով, թե ինչ է կատարվում։

 

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը քննադատել է Պեսկովի հայտարարությունը: Նա մասնավորապես նշել էր. «Ես չգիտեի, պարզվում է, որ հայրենասեր դառնալու համար պետք է քննադատել Ռուսաստանի գործողությունները, գնալ արտերկիր, բարձր ու խղճուկ կերպով աղմուկ բարձրացնել, իսկ հետո ետ վերադառնալ, կարծես ոչինչ չի եղել»:


 

Քաղաքականություն