Հասարակություն
Ամբողջ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է
Ամբողջ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին Auroranews.am-ի հետ զրույցում հաստատեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Արցախի ողջ տարածքում գազամատակարարումը վերականգնվել է, գազի խնդիր այս պահին չկա։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացրել էր, որ նույն օրը ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։ «Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը»:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ինչ իրավիճակ է փլուզումից հետո. նոր մանրամասներ
Կամրջի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները
«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է
1.0