Զելենսկին Դոնբասում ռազմական վարչակազմեր կստեղծի

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Դոնբասում ևս երկու ռազմական վարչակազմեր ստեղծելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է հինգշաբթի իր կայքում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:


Նոր հրամանագրի համաձայն՝ այդ ռազմական վարչակազմերը ստեղծվում են Սևերոդոնեցկի շրջանում՝ Կրեմինում և Ռուբիժնիում։ Ավելի վաղ Զելենսկին ռազմական վարչակազմեր էր ստեղծել Ավդիիվկա, Վուհլեդար, Մարինկա, Տորեցկ (Ձերժինսկ), Սվետլոդարսկ, Սլավյանսկ, Դրուժկովկա և Օչերետինո քաղաքներում։

 

Ռազմական վարչակազմերի ստեղծումը վստահվել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբին։

Քաղաքականություն